Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ի՞նչ է հերոնտոլոգիան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հերոնտոլոգիան. armeniamedicalcenter.am

Ծերությունը կյանքի էտապ է, որը պակաս կարևոր չէ, քան մանկությունը, երիտասարդությունը և հասունությունը: Այդ էտապում մարդը հնարավորություն ունի, կարծես «վերևից», գնահատելու իր կյանքը, անցած ուղին, եզրահանգումներ անելու, կուտակած փորձով կիսվելու երիտասարդ սերնդի հետ:

Ցանկացած տարիքում մարդու կյանքն ավելի հարմարավետ և առողջ  դարձնելուն օգնում է հերոնտոլոգիա գիտությունը, որն ուսումնասիրում է ծերության, երիտասարդության և ակտիվության երկարացման հարցերը: Նման ուսումնասիրությունները նպաստում են արդյունավետ միջոցներ գտնել դեմենցիայի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ, որոնցով հիվանդանում են հենց մեծ տարիքում:

Հերոնտոլոգիան սերտորեն կապված է բժշկության հետ: Նրա խնդիրներից է ծերություն առաջացնող գործոնների բացահայտումը` կապված տարիքի հետ:

Տարիքի դասակարգումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերոնտոլոգիական տարիքը բաժանել է հետևյալ մասերի.

 

  • վաղ տարիք. 25-35,
  • միջին տարիք. 36-45,
  • հասուն տարիք. 46-60,
  • տարեց հասակ. 60-74,
  • ծերություն. 75-89,
  • երկարակեցություն. 90 և ավելի:


Ծերության տեսակները

Հերոնտոլոգիան ուսումնասիրում է ծերության երեք տեսակ՝ բնական, վաղաժամ, դանդաղած:

Բնական ծերությունը համարվում է նորմա և համապատասխանում է մարդու կենսագործունեության գործընթացներին:

Վաղաժամ ծերությունը լուրջ խնդիր է՝ ընդունակ նկատելիորեն իջեցնելու մարդու կյանքի որակը: Արտահայտվում է ուժերի անկումով, ընդհանուր թուլությամբ, ցավային զգացողությամբ՝ առանց որևէ հիվանդության: Այս ախտանշանները, որպես օրենք, հանդիպում են միջին և տարեց հասակում:

Դանդաղած ծերությունը արդյունք է առողջ ապրելակերպի, բնորոշվում է երկարակեցությամբ:

Վաղաժամ ծերությունը կանխելու համար միջոցառումները պետք է սկսել 35-40 տարեկանից: Պատահում է, որ 30 տարեկանում մարդու օրգաններն այնքան են հյուծված, որը հազվադեպ է պատահում անգամ ծերերի մոտ, և հակառակը՝ 90 տարեկանում մարդը կարող է լինել ակտիվ և շարժուն:

Մեծ տարիքում օրգանիզմի վիճակը կապված է մարդու գենետիկայից: Այնուամենայնիվ, որոշ ջանք և ժամանակ տրամադրելու դեպքում վաղաժամ ծերությունը կարելի է կանխել: Բնականաբար, չափազանց մեծ դեր ունեն առողջ ապրելակերպը, ճիշտ սնվելը և բավարար ֆիզիկական ակտիվությունը: Պետք է չմոռանալ նաև մտավոր աշխատանքի և հիշողության մարզման մասին՝ շատ ընթերցել, օրագիր պահել, ոտանավորներ սովորել և այլն, քանի որ Ալցհեյմերի հիվանդությունը ներկայում բավականին մեծ տարածում ունի: Հիշողության և կենտրոնացման մարզմանն օգնում են նաև նոր տպավորությունները, շփումը, դրական հուզումները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ